ՀԱՅԱՍՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը, որը ստացավ վարչական մարզի իրավունք: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:
Հայաստանին սահմանակցում են 4 պետություններ: Ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ է, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Վրաստանի, չորրորդը` Իրանի:

Բնական պայմանները և հարստությունները
Հայաստանում՝ ընդհամենը 29 հազ. քառ.կմ տարածքի վրա իրար են հաջորդում գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջաններին պատկանող լեռնային ապարները:
Հայաստանում հարուստ են մետաղային ու ոչմետաղային հանքատեսակների պաշարները: Մետաղային հարստություններից մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձը (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդենը (Քաջարան, Ագարակ), ոսկին (Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապարը, ցինկը, ալյումինի հումքը (Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը (Սվարանց, Հրազդան, Աբովյան):
Ոչմետաղային օգտակար հանածոներից մեծ պաշարներ ունեն շինանյութերը՝ տուֆը (Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտը, անդեզիտը, կրաքարը, մարմարը, պեմզան, օբսիդիանը (կամ «սատանի եղունգ»), պեռլիտը, գրանիտը (Սյունիքի և Լոռու մարզեր), զանազան կավերը:
Արժեքավոր են նաև կերակրի աղը (Երևան-Արմավիր գոտում) և հանքային աղբյուրները (ավելի քան 700 աղբյուր, հատկապես Ջերմուկի, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառի և Զուառի հանքային ջրերը):
Բնակչությունը
Հայաստանը դեռևս 10-15հազ տարի առաջ ունեցել է համեմատաբար մեծաքանակ բնակչություն: Այն եղել է աշխարհի առավել խտաբնակ շրջաններից:
Ի տարբերություն հարևան ցեղերի, հայերը ունեցել են իրենց մշակույթը և գիտությանը: Դրա մասին վկայում են բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսին են, օրինակ, վիշապաքարերը, ժայռապատկերները, Քարահունջի աստղադիտարանը (մ.թ.ա. 6000թ.) և այլ հուշակոթողներ:
Դեռ նեոլիտի դարաշրջանում, հայերը, բացի որսից և վայրի բերքահավաքից, զբաղվում էին նաև երկրագործությամբ: Իսկ էնեոլիտում, երկրագործության հետ մեկտեղ, զարգանում էր նաև անասնապահությունը:
Որոշ բրոնզեդարյա բնակավայրերի մնացորդներ (մ.թ.ա. IV-III հազ.), ինչպիսին են Շենգավիթը, Շրեշբլուրը, Էլարը, Թագավորանիստը, մնում են մինչ այսօր: Դրանց պեղումներից հայտնի դարձավ, որ Հայաստանում զարգացած էր նաև մետաղագործությունը: Հայերը երկաթե զենքեր էին սարքում երկաթի դարաշրջանից երկու հազարամյակ առաջ, և ճակատամարտների ժամանակ, հայկական երկաթե թրերը թղտի նման ծակում էին թշնամու բրոնզե վահանները:
Դեռ մ.թ.ա. III հազ. Հայաստանը ունեցել է ռազմատենչ հարևաններ, որոնք անընդհատ ստիպում էին դիմադրել հայ ժողովրդին: Չնայած աշխատավոր և խաղաղասեր որակների՝ հայ ժողովուրդը միշտ ի վիճակի էր հավաքագրվել, զինվել և արյան մեջ խեղտել տասնյակներ անգամ գերազանցող հարձակվող թշնամական բանակները: Հաճախ հակահարվածները էլ ավելի էին լայնացնում նախկին տարածքները և ընձեռնում էին կայսրություն ստեղծելու հնարավորություն (Ուրարտական թագավորություն, Տիգրան Մեծի կայսրություն): Բայց նույնիսկ հարձակման ժամանակ հայերը միշտ զիջում էին թվաքանակով:
Շատ խորհրդանշական է էպոսային հերոսի՝ Սասունցի Դավթի կերպարը. ամրակազմ հսկան հեծում է իր նժույգը և զինվում, սակայն սուրը ձեռքում բռնում է այնպես, ինչպես պահում են աշխատանքային գործիքները:
Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին (որն իր անունը ստացել է հայերի «արմեններ» անվանումից): Այդ տիպի համար բնորոշ են աչքերի և մազերի սև նրբերանգներ, միջին կամ միջինից բարձր հասակ, ամրակուռ կազմվածք, լայն ճակատ, գանգի կարճ կլոր ձև, կլոր քիթ:
Բնակչության տարբեր հատվածների բնական պատնեշներով առանձնանալը խանգարել է նույնատիպ սովորությունների ու կենցաղի ձևավորմանը: Այնուհանդերձ, հայերի ազգագրական ընդհանրությունները շատ ավելի էական են, քան տարբերությունները:
* * *
Զանազան ռեսուրսների մեջ առանձնանում է այնպիսի մի ենթախումբ, որի շնորհիվ Հայաստանը անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»: Իհարկե` դա զբոսաշրջիկության ռեսուրսներն են:
Այս փոքր տարածքում գտնվում են բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշակոթողներ: Բացի քանակից, դրանք բազմազան են, արժեքավոր և, ինչը ամենակարևորն է, կառուցվել են շատ հին ժամանակաշրջաններից սկսած:
Կառույցների թվում կան բազմաթիվ կոթողներ, որոնք համաշխարհային մշակույթի անցումնային փուլերին պատկանող ամենաառաջին օրինակներն են (օր` վերածնունդ. Աստծո առաջին քանդակը Նորավանքում): Ընդգծվում են ճարտարապետական ամենազանազան ոճեր, որոնցից շատերը սկիզբ են առել հենց Հայաստանում: Օրինակ` աշխարհահռչակ գոթական ոճի հանդես գալուց շատ տարիներ առաջ, Հայաստանում կառուցվել են այդ ոճի նախատիպը կրող կոթողներ (Սաղմոսավանք, Գոշավանք և այլն): Լինելով լեռնային և քարքարոտ երկիր` Հայաստանը ունի նաև շատ գեղատեսիլ բնություն: Բարձր գագաթները, վարար գետերը, լեռնային լճերը, սաղարթախիտ անտառներն ու անդնդախոր ձորերը անտարբեր չեն թողնի ցանկացած զբոսաշրջիկի:
Այդպիսով, վերը նշված առանձնահատկությունները և բազմաթիվ այլ հանգամանքներ թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը զբոսաշրջիկության ռեսուրսների տեսակետից աշխարհի ամենաառաջատար երկիրն է: