ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ

Կարո  Դերձակյանը Կալիֆորնիա նահանգի առաջատար ուրոլոգներից մեկն է, աշխատում է Սանտա Անա քաղաքում: Նա ղեկավարում է Օրինջ շրջանի ուրոլոգների կորպորացիան (AUOC), որի տեղացի մասնագետների խոշորագույն համայնքն է: Ավելի քան քառորդ դար նա նվիրել է հայաստանյան ուրոլոգիայի զարգացմանը, անելով բարեգործություն, սովորեցնելով հայաստանցի գործընկերներին, կարդալով դասախոսություններ և Հայաստան բերելով նորագույն տեխնոլոգիաներ: Բժիշկ Դերձակյանի ներդրումը Հայաստանի ուրոլոգիայի զարգացման գործում ազգին նվիրվածության ամենավառ օրնակներից մեկն է և գնահատվել է ըստ արժանվույն` Մխիթար Հերացու շքանշանով 2012 թ.-ին:

Յանս-Ուվե Շտոլցենբուրգը հանդիսանում է լապարոսկոպիկ և ռոբոտային վիրաբուժության ներդրման պիոներներից մեկը, էքստրապերիտոնեալ լապարոսկոպիկ արմատական պրոստատէկտոմիայի տեխնիկան տարածողներից մեկը, հասցնելով այն կատարելության և սովորեցնելով ուրիշներին: Համալսարանական բժշկական կենտրոնը, որը ղեկավարում է բժիշկ Շտոլցենբուրգը, Գերմանիայի առաջատար ակադեմիական հիվանդանոցներից է, ուր հարյուրավոր ուրոլոգներ ողջ աշխարհից ծանոթացել են լապարոսկոպիային, մասնագիտացել են, սովորել կատարել արմատական պրոստատէկտոմիա:

Ինդերբիր Գիլը հանդիսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեք Բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի ինստիտուտի տնօրենը: Նա առաջինն է ԱՄՆ-ում կատարել ռոբոտային արմատական պրոստատէկտոմիան դեռ 1999 թ.-ին: Նա համարվում է ամենահեղինակավոր ռոբոտային ուրոլոգներից մեկը աշխարհում: Վերին և ստորին միզուղիների վրա կատարվող օնկոլոգիական և ոչ օնկոլոգիական ռոբոտային վիրահատությունների սպեկտրը և որակը, որ կատարում է բժիշկ Գիլի ղեկավար թիմը, այսօր ծառայում են որպես ուրոլոգիայում ռոբոտային վիրաբուժության չափանիշ ամբողջ աշխարհում: