ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Բարի գալուստ Հայաստանի մայրաքաղաք Երևան:

Մեզ համար մեծ պատիվ է ողջունել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) 19-րդ Տարեկան ժողովի մասնակիցներին, որը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերի 22-ին և 23-ին, Երևանում:

Արդեն 19 տարի անընդմեջ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան կազմակերպում է իր Տարեկան ժողովները, որոնք հանդիսանում են Հայաստանի ուրոլոգների կողմից կազմակերպվող ամենախոշոր մասնագիտական ժողովը, ինչպես նաև այն հարթակը, որը հավաքում է բոլոր նրանց՝ թե Հայաստանից, թե արտերկրից, ովքեր անտարբեր չեն մեր հանրապետությունում բժշկության և ուրոլոգիայի ճակատագրի նկատմամբ:

Անցած տարիների ընթացքում մի քանի տասնյակ աշխարհահռչակ ուրոլոգ և հարակից մասնագիտություններ ներյկայացնող բժիշկներ են այցելել Հայաստան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից, կազմակերպվել են Եվրոպական և Մոսկովյան ուրոլոգիական դպրոցների կուրսեր, կատարվել է վիրահատությունների ուղիղ հեռարձակում, լապարոսկոպիայի և էնդոսկոպիայի թրենինգներ: Այս ամենը դարձել է մեր ժողովների անքակտելի մասը, իսկ ժողովները ծառայում են մեր հանրապետությունում ուրոլոգիական գիտա-գործնական մտքի հեղափախական զարգացման թեʼ խթան, թեʼ վկա:

Կասկածից վեր է, որ անհնարին է գերագնահատել արդեն վաղուց ավանդույթ դարձած այս ժողովի կարևորությունը, իսկ առաջիկա կոնգրեսը ևս մեկ անգամ կապացուցի, որ, թեʼ կազմակերպիչները, թեʼ մասնակիցները, և թեʼ բանախոսները սրտացավությամբ են վերաբերում այս հավաքույթների նշանակությանը և որակին:

Կոնգրեսը կազմակերպվում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից, և այն նվիրված է Հայաստանյան ուրոլոգիայի պատրիարք, երջանկահիշատակ Պրոֆեսոր Իվան Աղաջանյանին: Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի այս տարի պատվել է մեր ժողովը՝ ապահովելով իր նախագահ պրոֆեսոր Չափըլի մասնակցությունը որպես բանախոս: Պլանավորված են մի շարք բարձրակարգ դասախոսություններ, որոնք կկարդան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած մեր հռչակավոր գործընկերները: Այս էջի ձախ ուղղահայաց սյունակի Գիտական ծրագիր հղումով կարող եք անցնել համապատասխան էջին և մանրամասն ծանոթանալ թեմաներին և բանախոսներին:

Վստահ ենք, որ մեր գործընկերները պարբերաբար մասնկացում են ամենաներկայանալիք ժողովներին՝ աշխարհի տարբեր ծայրմասերում, սակայն աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում կոնգրեսի մասնակցելը նույնպես ոչ պակաս հաճույք է: Այս քաղաքը քնքշորեն է վերաբերում իր պատմությանն ու ժառանգությանը, ունի համարյա երեք հազար տարվա ավանդույթներ, որոնցից մեկը օտարներին իրեն սիրահարեցնելն է: Չէ՞ որ, Երևանը առաջին քրիստոնյա երկրի և ժողովրդի մայրաքաղաքն է:

Որպես Կոնգրեսի նախագահը, Կոնգրեսի կազմակերպչական կոմիտեի և Հայաստանի ուրոլոգիկան համայնքի անունից ձեզ շնորհակաություն եմ հայտնում մեր ժողովին մասնակցելու համար, մեզ համար իսկապես մեծ պատիվ է ընդունել Երևանում ձեզ և ձեր հարազատներին:


Բարի գալուստ մեր հայրենիքի սիրտ:

Արեն Բաբլումյան,

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ Տարեկան ժողովի նախագահ